Մրցույթի ժամանակացույց

Հունիսի 10

11:00 – 18:00 – Մեկնարկային փաթեթների տրամադրում World Vision գրասենյակներում, Գյումրի և Երևան

Հունիսի 11

10:00 – Մեկնարկային հատվածի բացում

10:20 – Նախավարժանք

10:30 – 1կմ մանկական վազքի մեկնարկ

11:00 – 5կմ վազքի մեկնարկ

12:00 – Մրցավազքի ավարտ

12:00 – Հաղթողների պարգևատրում

12:30 – Միջոցառման ավարտ

Մասնակցության վճարը

Մասնակցության վճարնի չափը հետևյալն է․

  1. 1կմ մանկական վազք – անվճար
  2. 5կմ վազք – 1000 դրամ

 

Առցանց գրանցվելուց հետո վճարումը կարող եք կատարել հետևյալ եղանակներով՝

  • առցանց donate.am կայքի միջոցով՝ նշելով ‹‹Գյումրի մարաթոն›› վճարման նկարագրում
  • Վորլդ Վիժն Հայաստանի հաշվին բանկային փոխանցման եղանակով`‹‹ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ›› հհ 22041335022800՝ նշելով ‹‹Գյումրի մարաթոն›› վճարման նկարագրում
  • այցելելով Վորլդ Վիժն Գյումրի տարածքային գրասենյակ՝ Պարույր Սևակ 10 հասցեով և Երևանի գրասենյակ՝ Ռոմանոս Մելիքյան 1:

Յուրաքանչյուր գրանցված վազորդ ստանում է հատուկ շապիկ իսկ վազքը ավարտելուց հետո մեդալ։

Մրցույթի վազքուղին`

  • 1կմ մանկական վազք 7-12 տարեկան երեխաների համար, , ք. Գյումրի, Վարդանանց հրապարակ
  • 5կմ, 13 տարեկանից մեծ մասնակիցների համար։ ք. Գյումրի, Վարդանանց հրապարակ-Սև Բերդ-Վարդանանց հրապարակ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆՊԱՏԱԿ

Մրցույթով տրվում է տեղական հովանավորության ծրագրի մեկնարկը, որի նպատակն է հայ անհատ հովանավորների ու հայաստանյան ընկերությունների միջոցներով նպաստել առավել խոցելի երեխաների բարեկեցության ապահովմանը: Մրցույթն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարոթյուն հանուն հավասարության» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տղաներն ու աղջիկները ծնվում և արժևորվում են հավասարապես: Ծրագիրն ազգային մակարդակում կաջակցի սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականության իրականացմանը: Ծրագիրը կիրականացվի նաև համայնքային մակարդակով՝ նպատակ ունենալով փոխել բռնությանը նպաստող սոցիալական նորմերը:

Մրցույթի մասնակցության վճարներից հավաքված գումարներով Վորլդ Վիժնը սպորտային հագուստ ձեռք կբերի Գյումրիում կարիքի մեջ ապրող տղաների և աղջիկների համար՝ խթանելով թե՛ տղաների, և թե՛աղջիկների հավասար մասնակցությունը սպորտում: Մրցույթը կազմակերպվում է Yerevan Half Marathon, Triclub Yerevan, և «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամի հետ համատեղ:

ԳՐԵՔ ՄԵԶ

Ձեր հարցերը և առաջարկությունները կարող եք ուղարկել հետևյալ կոնտակտային ձևաչափով։

 

 

Կոնտակտային տվյալներ:

Email: info@armeniamarathon.org

Facebook: https://www.facebook.com/runyerevancommunity

Contact Form


captcha